Հայաստանը հույս ունի, որ Թուրքիան չի ձգձգի Արձանագրությունների վավերացման գործընթացը

PanARMENIAN.Net - Պաշտոնական Երեւանը պատրաստ է կատարել իր վրա վերցված միջազգային պարտավորությունները եւ իրականացնել Արձանագրությունները: Այդ մասին Երեւանում կայացած Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների վավերացնել Արձանագրությունները, եւ այդ նույն բանը ակնկալում է Թուրքիայից: Մենք հույս ունենք, որ Թուրքիան կօգտվի այդ պատմական հնարավորությունից եւ չի վտանգի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ասել է նախագահը:



Սերժ Սարգսյանը հայտարարել է նաեւ, որ եթե Անկարան ձգձգի Արձանագրությունների վավերացման գործընթացը, ապա Հայաստանը կօգտագործի միջազգային իրավունքով նրան տրամադրված հնարավորությունը: «Ես արդեն հանձնարարել եմ նախապատրաստել ՀՀ օրենսդրական փոփոխությունները, որոնք վերաբերվում են միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը եւ նրանց անվավեր ճանաչմանը», - նշել է Սերժ Սարգսյանը:



Նա նաեւ ընդգծել է, որ որքան երկարի այդ գործընթացը, այդքան ավելի շատ խոչընդոտ կառաջանա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---