Տիբոր Վայդա. Հայաստանի եւ Սերբիայի միջեւ համագործակցության ամենակարճ ուղին կարող են նախանշել երկու երկրների եկեղեցիները

PanARMENIAN.Net - «Չնայած որ հայ-սերբական հարաբերությունները ձեւավորվել են 750 տարվա ընթացքում, այսօր մեր ժողովրդներն ու երկրները նորովի են բացահայտում միմյանց: Այսօրվա դրությամբ Հայաստանում չկա ոչ մի սերբական կազմակերպություն, իսկ Սերբիայում գործում է միայն Հայաստանի հյուպատոսությունը»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում դեկտեմբերի 11-ին հայտարարել է Հայաստանում Սերբիայի պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը:



Սերբիայի մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության ղեկավար Տիբոր Վայդան, որը Հայաստանում է գտնվում Սերբիայում ՀՀ հյուպատոսության եւ Փարաջանովի անվան տուն-թանգարանի հրավերով, իր հերթին ասել է. «Իմ այցը Հայաստան մեկ նպատակ ունի` ճանաչել այսօրվա Հայաստանը եւ համագործակցության հնարավորություն գտնել մշակույթի ոլորտում: Մենք արդեն հասցրել ենք դիտել Փարաջանովի ֆիլմերը եւ արդեն մտադրություն կա Սերբիայում կազմակերպել նրա աշխատանքների ցուցահանդեսը»:



Ըստ նրա, Հայաստանի եւ Սերբիայի միջեւ համագործակցության ամենակարճ ուղին կարող են նախանշել երկու երկրների եկեղեցիները:



«Սերբիայի միակ հայկական եկեղեցին, որ կառուցվել է 1746 թվականին, քանդվել է 1963 թվականին: Ներկայումս այդ վայրում ավերակներ են եւ այն հայ բարերարի շիրմաքարը, որի միջոցներով կառուցվել էր եկեղեցին: Եվ, չնայած նրան, որ եկեղեցին պատմաճարտարապետական արժեք ունի եւ շատ հավատացյալներ է ունեցել, աննպատակահարմար եմ գտնում այդ եկեղեցու վերականգնումը, քանի որ շենքը սրբավայր է դառնում աղոթքների շնորհիվ, իսկ այսօր ամբողջ Սերբիայում ընդամենը 350 հայ է ապրում»,-ասել է Վայդան:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---