Պրոֆեսիոնալների առկայությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում օրենքի պահանջ է

PanARMENIAN.Net - «Ես մտադիր չեն կասկածի տակ դնել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի այն անդամների գիտելիքները, որոնց ընտրել է խորհրդարանը, սակայն ցանկանում եմ նշել, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն առավել արդյունավետ կաշխատեր, եթե այնտեղ ընդգրկված լինեին այդ ոլորտի պրոֆեսիոնալներ»,-ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարոլ էՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Վահան Հովհաննսիյանը:



Ըստ Հովհաննիսյանի, պրոֆեսիոնալների առկայությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում օրենքի պահանջ է: «Չեմ կարող ասել, թե որքան արդյունավետ կաշխատի այս հանձնաժողովը, սակայն, այնուամենայնիվ, ցանկալի կլիներ, որ հանձնաժողովի անդասմների մեծ մասը հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի պրոֆեսիոնալներ լինեին»,-ասել է Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---