Անահիտ Բախշյան. Հանրակրթության վիճակը Հայաստանում չի կարելի բավարար համարել

PanARMENIAN.Net - «Կան բազում օրենքներ, որոնք թղթի վրա են մնում, չեն կիրառվում կյանքում: «Հանրակրթության մասին օրենքը» կարող է նույն ճակատագրին արժանանալ, եթե կառավարությունը ժամանակին չհաստատի այդ օրենքին վերաբերող նորմատիվ ակտերը»,-դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը:



Նա նշել է, որ «Հանրակրթության մասին օրենքի» որոշ դրույթներ հանվել են, այդ թվում նաեւ մեկ տարվա ընթացքում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացրած դասագրքերի փորձաքննության մասին:



«Չորս ամիս առաջ օրենք ընդունվեց, որ նոր դասագրքերը պետք է մեկ տարվա ընթացքում փորձաքննություն անցնեն, 4 ամիս անց օրենքի այդ դրույթը կրկին հանվեց, հաշվի առնելով տպագրիչների բողոքները: Ավելի կարեւորվեցին տպագրիչների պահանջներըր, քան նոր դասագրքերի արդյունավետության ստուգումը: Ճիշտ է, չգիտեմ, թե դա ինչպես անդրադարձավ պետբյուջեի վրա»,-ասել է Բախշյանը:



Ըստ նրա, հանրակրթության վիճակը Հայաստանում չի կարելի բավարար համարել: «Անշուշտ, անընդհատ հայտարարությաններ կարվեն «Հանրակրթության մասին օրենքի» շրջանակներում բարեփոխումների մասին, սակայն դրանց իրագործման համար ժամանակ է պետք: Բացի այդ, պետության դանդաղկոտության պատճառով, մենք ստիպված ենք լինելու հատուցել կրթության որակով»,-ասել է նա:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---