ՀՀ ՌՈւ եւ ԼՂՀ-ն ունակ են արժանի հակահարված տալ բոլոր տեսակի ոտնձգությունների

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը նախօրեին կրկին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որտեղ արդեն հերթական ձանձրացնող սուտն է տարածել ՀՀ բնակչության թվաքանակի, զինված ուժերի համալրման եւ սահմանային միջադեպերի մասին: Իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ Հայաստանն ունի մարդկային ռեսուրսի պակաս եւ չի կարողանում կազմավորել անհրաժեշտ ստորաբաժանումները: Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. աշնանային զորակոչն ընթանում է ըստ ժամանակացույցի եւ արդեն ավելի քան 70 տոկոսով իրականացվել է զորքերի համալրումը, այդ մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ը:



Սահմանային միջադեպերի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետ Է. Սաբիրօղլուի այն հայտարարությունը, թե հայկական կողմը երկու անգամ ավելի կորուստներ է կրել, քան ադրբեջանականը, նույնպես ապատեղեկատվություն է. վերջին երեք ամիսների ընթացքում՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետ-անքով, վիրավորվել են երկու հայ զինծառայողներ: Առավել քան անհասկանալի է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ինչպես է հանգել այսպիսի եզրակացության, եթե չի հրապարակել ոչ հայկական եւ ոչ էլ ադրբեջանական կողմի զոհերի - վիրավորների թիվը: Այս առնչությամբ իրենց տարակուսանքն են հայտնել հենց ադրբեջանական լրատվամիջոցները:



Ուշագրավ է այն փաստը, որ սաբիրօղլիական այս ինքնախաբեությունը հրապարակվել է միայն ռուսերեն լեզվով, հետ-աբար՝ կրում է քարոզչական բնույթ եւ առավելապես նախատեսված է իր հայրենակիցների համար: Հարկ ենք համարում նա- հիշեցնել, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած տեղեկությունները Ադրբեջանի նախագահ Ալիեւի ս.թ. նոյեմբերի 17-ի ելույթում արծարծված «ուղենիշ» տեսակետների կրկնությունն են: Մեկ անգամ եւս ընդգծում ենք, որ ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերն ունեն մարտական բարձր պատրաստություն եւ անհրաժեշտ սպառազինություն՝ ցանկացած ոտնձգության արժանի հարված հասցնելու համար:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---