ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՕԳՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին Հունաստանից Երեւան կժամանի հումանիտար օգնության ինքնաթիռ` հասցեագրված Հայաստանի զինված ուժերին: «Արմինֆո» գործակալության տվյալներով, 15 տոննայով բեռնված ինքնաթիռը համազգեստ կբերի հայկական խաղաղարար գումարտակի համար: Հումանիտար բեռը առաջինն է ընթացիկ տարում: Անցյալ տարի հունական կողմը Հայաստան է ուղարկել երեք ինքնաթիռ հայ զինվորականներին ուղղված հումանիտար օգնությամբ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---