14 դեկտեմբերի 2009 - 22:22 AMT
ՀՅԴ-ն չի վերադառնա կոալիցիա, նույնիսկ եթե ՀՀ նախագահը հրաժարվի Արձանագրություններից
«Նույնիսկ եթե Հայաստանի նախագահը շտկումներ կատարի արտաքին քաղաքականության կուրսի մեջ եւ հրաժարվի Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից, ՀՅԴ-ն չի վերադառնա կոալիցիա»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի, ՀՅԴ-ի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ կարող է համագործակցություն լինել, եթե իշխանությունները հանդես գան Դաշնակցության համար ընդունելի նախաձեռնություններով, սակայն կոալիցիայի ստեղծումն իմաստ չունի, քանի դեռ իշխանությունները չեն փոխել իրենց աշխատանքի ոճը: «Հայաստանի ղեկավարությունը ցույց է տվել, որ որոշումներ է կայացնում, առանց խորհրդակցելու: Քանի դեռ աշխատանքի այդ ոճը չի փոխվել, ամեն տեսակի կոալիցիաներն անիմաստ են»,-ասել է Հովհաննիսյանը: