Հայաստանի մարքսիստական կուսակցությունը դուրս է գալիս ընդդիմադիր դաշինքից

PanARMENIAN.Net - «Շնորհակալություն եմ հայտնում Հայ ազգային կոնգրեսի իմ բոլոր գործընկերներին համագործակցության համար, քանի որ իմ ղեկավարած քաղաքական ուժը դուրս է գալիս այդ ընդդիմադիր բլոկից»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:



Ըստ Հակոբյանի, ՀԱԿ-ի կուսակցությունից դուրս գալու պատճառն այն է, որ այդ քաղաքական դաշինքը այդպես էլ չկարողացավ դառնալ համաժողովրդական ընդդիմության առաջնորդը եւ նեոլիբերալ ժողովրդավարական գաղափարախոսության գեներատորը հանրության համար: «Այդ ընդդւմադիր դաշինքը չկարողացավ հայ հանրությանը ներկայացնել նոր ազգային հայեցակարգ, արտաքին եւ ներքին քաղաքականության նոր դոկտրին եւ այդպես էլ մնաց ՀՀՇ-ական ընդդիմություն»,-ասել է Հակոբյանը:



Հակոբյանն ընդգծել է նաեւ, որ այսօրվա դրությամբ հայ ժողովրդի առջեւ երեք գերխնդիր է ծառացած` ժողովրդի միավորումը հոգեւոր-գաղափարախոսական ոլորտում, ազգի անվտանգության ֆիզիկական ապահովումը եւ Հայաստանի պատմա-աշխարհագրական ամբողջականության վերականգնումը: «Նշված խնդիրների լուծման համար պետք է ձեւավորել սկզբունքորեն նոր քաղաքական ուժ նոր առաջնորդի հետ»,-ասել է մարքսիստը:



Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որ քաղաքական ուժի հետ կհամագործակցի Հակոբյանը ՀԱԿ-ից դուրս գալուց հետո, Դավթյանը նշել է. «Առաջին հերթին Աստծո, հետո` հայ ժողովրդի հետ»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---