Թբիլիսիի պետական համալսարանի մասնաճյուղ Ջավախքում

PanARMENIAN.Net - Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան Պետական համալսարանի ռեկտոր ակադեմիկոս Ռ. Մետրեվելու փետրվարի 7- ի հրամանով, Ախալքալակում բացվել է Թբիլիսիի պետական համալսարանի Ջավախքի մասնաճյուղ: Ըստ ռեկտորի հրամանի մասնաճյուղի կազամավորման աշխատանքները ժամանակավորապես ղեկավարելու է Թբիլիսիի պետական համալսարանի Ախալցխայի մասնաճյուղի տնօրեն Մերաբ Բերիձեն: Ախալքալակի շրջանային վարչության նախագահ Արտուշ Համբարձումյանի հավաստմամբ, Թբիլիսիի Պետական համալսարանի Ախալքալակի մասնաճյուղի կազամավորումից հետո, մասնաճյուղի տնօրենը անպայման կլինի Ախալքալակից: Պարոն Համբարձումյանը նաեւ նշեց, որ դասախոսությունների համար մասնագետներ են հրավիրվելու Երեւանից եւ Թբիլիսիի բուհերից:

Խոսելով Թբիլիսիի Պետական համալսարանի մասնաճյուղի նշանակության մասին Ա.Համբարձումյանը կարեւորում է այն, որ մասնաճյուղը եւս մի խթան է երիտասարդությանը հայրենի հողին կապելու: Վարչության նախագահի կարծիքով, մասնաճյուղի ստեղծումը օգտակար կլինի նաեւ Ջավախքում վրացերեն լեզվի ուսուցումը ավելի արդյունավետ կազմակերպելու առումով: Այս տարվա մարտից սկսվելու են մասնաճյուղի նախապատրատական դասընթացները: Սեպտեմբերի մեկին սկսվող նոր ուսումնական տարում մասնաճյուղն իր դռները կբացի 280 առաջին կուրսեցիների համար, 140 անվճար հիմունքներով, 140 վճարովի, որոնք կարող են սովորել հայ-վրացական բանասիրության, իրավաբանական, օտար լեզուների, տնտեսագիտական բաժիններում:





Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---