Թուրքիան ցանկանում է չեզոքացնել Հայաստանին որպես տարածաշրջանային գործոն

PanARMENIAN.Net - Իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Թուրքիայում «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության արգելքի կապակցությամբ, դժվար թե երբեւէ կարտացոլվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին պատասխանելով ասել է քաղաքագետ Արմեն Աղայանը:



«Արգելված քրդամետ կուսակցությունը այն քաղաքական ուժն էր Թուրքիայում, որը կողմ էր Արձանագրությունների վավերացմանը: Եվ դա բնական է, քանի որ Այդ Արձանագրություններով հայկական կողմը ուղղակի մատուցում է Արեւմտյան Հայաստանը քրդերին», - ասել է քաղաքագետը:



Նրա խոսքերով, ալեկոծությունները, որոնք առաջացել են Թուրքիայում DTP արգելքի հետեւանքով, չեն ստիպի Անկարային դիմել լրացուցիչ քայլերի դեպի Հայաստան: «Իր համար կարեւոր է միայն մեկ բան` Թուրքիան ցանկանում է չեզոքացնել Հայաստանին որպես տարածաշրջանային գործոն», - ընդգծել է պ-ն Աղայանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---