Աշխատանքն է սկսել Microsoft ընկերության կազմակերպած «Ինովացիոն ուսուցիչներ» առաջին հայկական համաժողովը

PanARMENIAN.Net - Միջնակարգ դպրոցներում կրթական գործընթացն առավել հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու նպատակով, Microsoft ընկերությունն առաջին անգամ Հայաստանում կազմակերպեց «Ինովացիոն ուսուցիչներ» համաժողովը, որը տեղի ունեցավ Երեւանում դեկտեմբերի 16-ին:



Համաժողովն անցնում է Microsoft-ի «Գործընկերությունը կրթության մեջ» կրթական նախաձեռնության շրջանակներում, որը սկսվել է իրագործվել Հայաստանում 2008 թվականի հոկտեմբերից, երբ համաձայնագիր ստորագրվեց կորպորացիայի եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության միջեւ:



Հայաստանում «Գործընկերությունը կրթության մեջ» ծրագրի ղեկավար Քրիստինե Գյոնջյանը պատմել է, որ այդ միջոցառման անցկացման մասին հայտարարվել էր դեռեւս հոկտեմբերին, եւ ուսուցիչները հետաքրքրված են համաժողովին մասնակցելու հնարավորությամբ` հայտեր են ստացվել ոչ միայն Երեւանից, այլ նաեւ մարզերից: Նա ընդգծել է, որ ուսուցիչների ձգտումը տարբեր նորարարություններ կիրառել կրթական գործընթացում չի կարող չուրախացնել:



Այսօրվա համաժողովի ընթացքում հայ ուսուցիչների կողմից ներկայացված 19 նորարարական նախագծերից ժյուրին կընտրի հաղթողներին, որոնց հեղինակները հնարավորություն կստանան մասնակցելու նորարար-ուսուցիչների համաշխարհային մրցույթին:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---