Երեւանում մեկնարկել է «Մի կտոր կրակ» ուսանողական փառատոնը

Երեւանում մեկնարկել է «Մի կտոր կրակ» ուսանողական փառատոնը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ն Երեւանում մեկնարկել է «Մի կտոր կրակ» եռօրյա փառատոնը, որը իրականացվել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի կողմից

Փառատոնում ներկայացվեցին Երեւանի գեղարվեստի ակադեմիայի տարբեր բաժիններում սովորող ուսանողների ստեղծագործությունները. գեղանկար, քանդակ, հագուստի մոդելավորում, ճեպանկար, լուսանկար:

Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա փառատոնի փակումը` մրցանակաբաշխությամբ. ժյուրիի անդամների` վաստակավոր արվեստագետների որոշմամբ կհանձնվեն դիպլոմներ որոշակի անվանակարգերում:

Ինչպես նշում է փառատոնի հիմնադիր, գեղանկարչուհի Մարգարիտ Սիրեկանյանը, այդ նախագիծն ինքնանպատակ չէ եւ հանդիսանում է արվեստի զարգացման ձեւ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---