Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը խորանում է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ից 17-ը Երեւանում անցկացվեց ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 4-րդ նիստը` հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի եւ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի նախագահությամբ:



Նիստի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող խնդիրներ: Նիստի շրջանակներում դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինը ստորագրեցին «ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ռազմական նշանակության արտադրանքը երրորդ երկրներ արտահանելիս փոխգործակցության մասին» համաձայնագիրը:



Ստորագրման արարողությանը նախորդած իր ելույթում պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդգծեց, որ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ այս համաձայնագրի ստորագրումը կարեւոր նշանակություն ունի հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման համար, կնպաստի երկու պետությունների զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---