Հայաստանում կքննարկվեն գենդերային հավասարության հասնելու հեռանկարները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-23 Հայաստանի Ծաղկաձոր հանգստյան գոտում տեղի կունենա Հայաստանում կանանց ու տղամարդկանց միջեւ իրավահավասարության զարգացմանը նվիրված միջազգային խորհրդաժողով:



Խորհրդաժողովում զեկույցներով հանդես կգան Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի եւ մասնաճյուղերի ղեկավարներ, գիտական ինստիտուտների եւ կենտրոնների ներկայացուցիչներ, այլ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից: Խորհրդաժողովի աշխատանքներին հրավիրված են մասնակցելու ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Հանրապետության գործադիր իշխանության մարմինների, միջազգային կազմակերպությունների ու հիմնադրամների ներկայացուցիչներ:



Խորհրդաժողովի նպատակն է պարզել Հայաստանում գենդերային հավասարության զարգացման ճանապարհները, ինչպես նաեւ ուսումնասիրել գենդերային հավասարությունը ՄԱԿ-ի եվ Եվրոպական կառույցների քաղաքականության մեջ եվ ռազմավարությունում, գենդերային հավասարության հասնելու պետական քաղաքականության հիմքերը եվ սկզբունքները, մասնակցային ժողովրդավարությունը` իշխանական կառույցները եվ քաղաքացիական հասարակության ինստիտուտները: Խորհրդաժողովի կազմակերպիչը Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան է «Համագործակցություն հանուն բաց հասարակության» հասարակական կազմակերպության հետ համատեղ:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---