Մանվել Բադեյան. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարելի է անվանել «դիրքերի պատերազմ»

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններում կետեր կան, որոնք ձեռնտու չեն հայկական կողմի համար եւ պարտադրվել են Հայաստանին ու Թուրքիային: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր, Ազգային Ժողովի եվրաինտեգրացման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Մանվել Բադեյանը:



«Գոյություն ունի՞, արդյոք, քաղաքական մի ուժ, որը համարում է, թե Թուրքիայի հետ հարաբերությունները չպետք է կարգավորվեն: Ժամանակը մեր դեմ է, եւ որքան շուտ մենք ձեւավորենք հայ-թուրքական հարաբերությունները, այնքան լավ` մեզ համար», - ասել է ՀՀ ԱԺ պատգամավորը:



«Ամբողջ հարցն այն է, թե մենք որպես ազգ պատրա՞ստ ենք Թուրքիայի մարտահրավերներին դիմակայելու», - նշել է պատգամավորը: Նա նշել է, որ Հայաստանը չի պարտվել նախաձեռնողական պատերազմում, այլ հակառակը, Հայաստանն ունի մեծ ներուժ, որպեսզի դիմակայի հնարավոր ճնշումներին:



Մանվել Բադեյանի խոսքերի համաձայն, թեեւ հայ-թուրքական արձանագրություններում խոսք չկա ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դժվար է խուսափել այդ հարցի քննարկումից:



Հայ-թուրքական երկխոսության ներկա փուլը պատգամավորը բնութագրել է որպես «դիրքորոշման պատերազմ»: «Կողմերից յուրաքանչյուրը փորձում է ամրապնդել իր դիրքերը եւ ամեն պահի նրանցից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից», - ասել է Մանվել Բադեյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---