ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՀԱՂՈՐԴԵԼ ԵՆ ԱՆԿԱՐԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՐԴԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության խնդրանքով հունիսի 17-ին կայացել է Կալիֆորնիայի հեղինակավոր հայկական կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Էջվեթ Թեզկանի հետ: Հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդոմ է Ամերիկայի հայկական համագումարը, Թեզկանը հակիրճ ներկայացրել է հայկական կողմին իր առաքելության նպատակը` երկխոսություն հաստատել հայկական սփյուռքի հետ ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ` ամբողջ աշխարհով մեկ: Մինչ այդ Թեզկանը Նյու Յորքում հանդիպել էր Ամերիկայի հայկական համագումարի, Հայկական ընդհանուր բարեգործական միության եւ Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու արեւելայն թեմի ներկայացուցիչների հետ, որոնք ընդգծել էին, որ ԱՄՆ-ի հայերրը միակամ են Անկարային ուղղված իրենց պահանջում` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, Հայաստանի հետ Լեռնային Ղրաբաղի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմամբ չթելադրված նորմալ հարաբերություններ հաստատելու եւ Թուրքիայում հայ փոքրամասնության ճնշումները դադարեցնելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---