Հայաստանն ու Չինաստանը քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրներ23 դեկտեմբերի 2009 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ Չինաստանի ԱԳ նախարարությունների միջեւ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի եւ Աֆրիկայի վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը իսկ չինական պատվիրակությունը` ՉԺՀ ԱԳՆ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Չան Սյաոյը: Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային, երկկողմանի հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության, հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման, «Շանհայ էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի կազմակերպման եւ անցկացման, տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ մշակույթի, կրթության եւ այլ ոլորտների վերաբերող հարցեր: Անդրադարձ եղավ նաեւ «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության շինարարության ավարտի եւ գործարկման հարցերը: Չինաստանի պատվիրակությանը ընդունեց նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Հանդիպման ընթացքում արտգործնախարարի տեղակալը նշեց հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ գոհունակություն հայտնեց քաղաքական խորհրդատվությունների հաջող ընթացքից, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |