Հայ-թուրքական մերձեցումը սառեցրել է ղարաբաղյան կարգավորումը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը սառեցրել է ղարաբաղյան կարգավորումը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան կարգավորման սառեցումը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի ֆոնի վրա բնական երեւույթ է:



Խոսելով այն մասին, թե ինչպես կազդեն Արձանագրությունները ղարաբաղյան հակամարտությանը, Իսկանդարյանը նշել է, որ այդ հարցի շուրջ կան տարբեր կարծիքներ:



«Ադրբեջանում կան մարդիկ, որոնք կարծում են, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կուժեղացնի Հայաստանը, ինչը կհանգեցնի Ադրբեջանի դիրքի թուլացմանը, եւ համապատասխանաբար Երեւանի դիրքի ուժեղացմանը ղարաբաղյան հարցում», - ընդգծել է նա:



Նրա խոսքերով, հենց դրանով է պայմանավորված Բաքվի անհանգստությունը: Իսկանդարյանի կարծիքով Թուրքիան երկխոսության մեջ մտավ Հայաստանի հետ հաշվի չառնելով Ադրբեջանի կողմից հակազդեսությանը: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ Ադրբեջանը այն ուժն է, որը կարող է կասեցնել հայ-թուրքական մերձեցումը»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---