Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցը վրաերթի է ենթարկել երկու մարդու

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտելու համար, որն առաջացրել է երկու մարդու մահ. Քրեական գործն ուղարկվել է դատարան



Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային երթ-եկության կանոնների խախտելու եւ երկու մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:



Նախաքննությամբ պարզվել - հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության 1-ին կարգի մասնագետ Վահե Դավթյանը 2009թ. հոկտեմբերի 9-ին` ժամը 02-ի սահմաններում, գտնվելով միջին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով «Պորշ» մակնիշի, 54ՍՍ555 պետհամարանիշի ավտոմեքենան, թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 18,65,66 կետերի եւ «Ճանապարհային երթ-եկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ ավտոմեքենան վարելով տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ եւ նախապես չընտրելով ավտոմեքենայի շարժման նկատմամբ լիարժեք կառավարման հնարավորությունն ապահովող սահուն ռեժիմ ու լուսացույցի արգելող՝ կարմիր լույսի ազդանշանի պայմաններում մուտք գործելով Գայի պողոտա - Ն.Ստեփանյան փողոցի խաչմերուկ, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն - իրեն զրկելով ճանապարհա-տրանսպորտային պատահարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ընդհարվել է «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ2795 պետհամարանիշի ավտոմեքենային, որից հետո, ընթանալով դեպի աջ, ընդհարվել է ճանապարահի աջ կողմում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ 2813, «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ2815 - «ՎԱԶ 11183» մակնիշի, Տ2820 պետհամարանիշների ավտոմեքենաներին, որի հետեւանքով «ՎԱԶ 2107» մակնիշի Տ2795 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդ Վարդգես Պետրոսյանն եւ ուղեւոր Հովհաննես Խաչատուրյանը տեղում մահացել են:



Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Վ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:



Քրեական գործն ուղարկվել է Ավան եւ Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---