2010 թվականի սկզբին ԱՄՆ Կոնգրեսում կակտիվանան Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումները25 դեկտեմբերի 2009 - 14:49 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կակտիվանան Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումները: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՄՆ-ից վերադարձած ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Ըստ պատգամավորի, ամերիկացի կոնգրեսականների եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ հանդիպումների ընթացքում նա հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա գործընթացը չպետք է խանգարի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ չպետք է պայմանավորվի Արձանագրություններով: «Դրա ամենավառ վկայությունը կարող է դառնալ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից»,-ասել է Արմեն Ռուստամյանը: Ըստ խորհրդարանականի, եթե ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, երկու խնդիր կլուծվի` պարզ կդառնա, որ այդ պատմական փաստի ճանաչումը հակաթուրքական արշավ չէ, այն կկանխի ապագա ցեղասպանությունները: «Ամերիկյան կողմի հետ հանդիպման ժամանակ ես զգացի, որ նրանք այդ մոտեցումն ըմբռնումով են ընկալում: Եվ հենց այդ պատճառով ես անհրաժեշտ եմ համարում նոր խթան հաղորդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարժմանը»,-ասել է Արմեն Ռուստամյանը: Թիվ 252 բանաձեւը ներկայացվել է 2009թ. մարտի 17-ին կոնգրեսականներ Ադամ Շիֆի եւ Ջորջ Ռադանովիչի կողմից: Այդ բանաձեւին սատարում է 135 կոնգրեսական: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |