28 դեկտեմբերի 2009 - 12:47 AMT
Էդուարդ Շարմազանով. Թուրքիան պետք է կողմնորոշվի մինչեւ ապրիլի 24-ը
2009 թ-ը Հայաստանի արտաքին քաղաքականության համար բեկումնային էր: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, այս տարի Հայաստանը աշխարհի առաջ հանդես եկավ, որպես տարածաշրջանի առաջատար: Այդ ենթատեքստում նա նշել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սկիզբը:

Ընդ որում նա ընդգծել է, որ Թուրքիան պետք է առաջինը վավերացնի արձանագրությունները, քանի որ հենց նրա նախաձեռնությամբ փակվել է սահմանը:

«Արձանագրությունները պետք է վավերացվեն խելամիտ ժամկետներում: Ես չեմ ցանկանում նշել ինչ որ հստակ ամսաթիվ, սակայն ապրիլի 24 -ն ամեն ինչ պարզ պետք է լինի», - նշել է նա: Նրա խոսքերով, Հայաստանը երբեք չի դիմի հարաբերությունների կարգավորմանը ցանկացած գնով»:

«Այդ գործընթացը շահավետ է երկու կողմերի համար: Մենք երբեք չենք դիմի այնպիսի քայլերի, որոնք հակասում են մեր ազգային շահերին», - նշել է Շարմազանովը:

Նա նաեւ ասել է, որ Հայաստանի իշխանությունները ակտիվ կաշխատեն Հայող ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: