ՀԱԿ-ը բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի շանսերը ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում28 դեկտեմբերի 2009 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Նախընտրական արշավում թեկնածու Նիկոլ Փաշինյանն անհավասար պայմաններում է գտնվում ՀՀ ԱԺ ընտրություններում Երեւանի թիվ 10 ընտրատարածքի մյուս թեկնածուների համեմատ: Այդ մասին հայտարարել է Ն.Փաշինյանի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Մաթեւոսյանը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ըստ Մաթեւոսյանի, այս պահի դրությամբ ընտրատեղամասում պայքար որպես այդպիսին չկա` մի կողմից իր ծրագրով հանդես է գալիս Ն.Փաշինյանը, մյուս կողմից` պետական կեղծարարական մեքենան: «Մեր ուսումնաիրությունները եւ հանդիպումները ընտրողների հետ ցույց տվեցին, որ Փաշինյանի հաղթելու շանսերը շատ մեծ են: Սակայն մենք թույլ չենք տա, որ ընտրությունները կեղծվեն»,-ասել է Մաթեւոսյանը: Իր հերթին Վ.Կարապետյանը նշել է, որ թիվ 10 ընտրատարածքի ընտրողների մեծ մասը ընտրությունների մասին ոչինչ չգիտի եւ դա պատահական չէ: «Դա հստակ ռազմավարություն է, որ վարում են իշխանությունները, որպեսզի ավելի հեշտ լինի կեղծել ընտրությունները»,-նշել է Կարապետյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |