Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ի սկզբանե սխալ է ընթացել28 դեկտեմբերի 2009 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ի սկզբանե սխալ է ընթացել: Բացասականն այն է, որ կողմերը հնարավորություն չունեին այդ հարցի վերաբերյալ ուղղակիորեն մտքեր փոխանակելու: Այս մասին Սիվիլիթաս հիմնադրամի «Հայաստան 2009. շփում եւ իրականություն» տարեկան զեկույցի ժամանակ տեղի ունեցած բաց քննարկումների ընթացքում հայտարարել է ՀՀՇ վարչության անդամ, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքերի համաձայն, Ցյուրիխում Էդվարդ Նալբանդյանը հայերին զրկեց Թուրքիայի իրական դիրքորոշումն իմանալու հնարավորությունից, քանի որ հայկական կողմը թույլ չտվեց Թուրքիային բարձրաձայնելու իր հայտարարությունը, որով կողմերը պետք է հանդես գային արձանագրություններն ստորագրելուց հետո: Միաժամանակ Իգիթյանը նշեց, որ արձանագրություններն ստորագրելով, Թուրքիան բավարարել է իր բոլոր պահանջները: Խոսելով Հայաստանի ներքին քաղաքականության մասին, Իգիթյանն ասել է, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել: Նրա խոսքերի համաձայն, քաղբանտարկյալներին ներում շնորհելը ոչ թե ազատականացման արդյունք է, այլ իրականացվել է գերտերությունների ճնշման ներքո: «Այն, ինչ որ այսօր կատարվում է երկրի արտաքին քաղաքականության մեջ, Հայաստանի ներքին քաղաքականության հետեւանք է», - ընդգծել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |