«Ժառանգությունը» առաջարկում է միջոցառումների ծրագիր, որը նվիրված է Բաքվի հայերի ցեղասպանությանը28 դեկտեմբերի 2009 - 21:01 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ն Օրերս ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը ՀՀ կառավարությանն ու ՀՀ ԱԺ ղեկավարությանն է ուղարկել նամակ, որում ներկայացրել է իր առաջարկությունները Բաքվի հայերի ցեղասպանության եւ դեպորտացիայի 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: Ստորեւ ներկայացվում են այդ առաջարկությունները:Իր նամակում Լարիսա Ալավերդյանը առաջարկում է հունվարի 13-19-ը կազմակերպել տարբեր միջոցառումներ, որոնք ընդգրկում են հավաքների, կլոր սեղանների, ֆոտո ցուցահանդեսների կազմակերպումը, «Սովորական ցեղասպանություն» ֆիլմի ցուցադրումը Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ եւ այլն: Նրա կարծիքով անհրաժեշտ է նաեւ կազմակերպել գիտաժողովներ փախստականների, արտասահմանյան գիտնականների եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ: Առաջարկվում է գրավոր ուղերձով դիմել Հայաստանում արտասահմանյան դեսպանատներին եւ ներկայացուցչություններին, որի մեջ պետք է հարց բարձրացվի Ադրբեջանի պատասխանատվության մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |