Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի ԱՄՆ Արեւելյան թեմի խորհրդի նիստին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի ԱՄՆ Արեւելյան թեմի խորհրդի նիստին

PanARMENIAN.Net -
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ Հայ Առաքելական Եկեղեցու Արեւելյան թեմ, որպեսզի մասնակցի թեմի Հոգեւոր խորհրդի նիստին, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո գրասենյակը:



ԱՄՆ ՀԱԵ Արեւելյան թեմը առանձին իրավական մարմին դարձավ 1927թ. նոյեմբերի 28-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գեւորգ Ե-ի կարգադրությամբ: Կալիֆոռնիան սեփական եկեղեցական վարչական անկախություն եւ սեփական հոգեւոր առաջնորդ ունենալու իրավունք ստացավ:



Սկզբնապես Ֆրեզնոյում գտնվող Արեւելյան թեմը 1958-ին տեղափոխվեց Լոս-Անջելես: Ներկայումս Արեւելյան թեմի մեջ մտնում են Կալիֆոռնիայի 5 հայկական ծուխերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ

Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ (Ներսեսյան) ծնվել է 1951 թվականին Հայաստանի ՍՍՀ Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: 1965-ին ընդունվել է Էջմիածնի աստվածաբանական ճեմարան, որն ավարտել է 1971-ին:

1980թ. մարտին Կաթողիկոս Վազգեն Ա-ի կարգադրությամբ նշանակվել է Արարատյան (Պատրիարքական) թ գլխավոր փոխերեցի օգնական: 1983-ի հունիսին նշանակվեց Արարատի պատրիարքական թեմի գլխավոր փոխերեց: 1983-ի հոկտեմբերի 23-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1992թ. նոյեմբերին` արքեպիսկոպոս:

1998թ. նոյեմբերի 30-ին նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Տեղապահ, որպիսին մնացել է մինչեւ 1999թ. հուլիսի 4-ը: 1999թ. հոկտեմբերի 27-ին` Կաթողիկոս Գարեգին Ա-ի մահից հետո, Հայ Առաքելական Եկեղեցու Ազգային Եկեղեցական Ժողովը (վարչության բարձրագույն մարմինը) արքեպիսկոպոս Գարեգինին (Ներսեսյան) ընտրեց 132-րդ Պատրիարք ու Ամենայն Հայոց Կաթողիկոս:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---