Հայաստանի ՍԴ-ն սկսել է Հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը

PanARMENIAN.Net -
Հայաստանի Սահմանադրական դատարանում սկսվել է ՀՀ Սահմանադրությանը Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների համապատասխանության շուրջ քննարկումը: ՍԴ շենքի առջեւ շարունակվում է ՀՅԴ հանրահավաքը, որը սկսվել էր դեռեւս հունվարի 11-ին: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ՍԴ-ի առջեւ շուրջ 100 մարդ է հավաքվել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ:



ՍԴ նիստը փակ չի լինելու: ՍԴ-ն իր որոշումները կամ եզրակացությունները սովորաբար կայացնում է փակ նիստում, որին կարող են ներկա լինել միայն դատարանի անդամները: Արձանագրությունների հարցը կլուծվի ՍԴ անդամների մեծամասնության կողմից: Սակայն, դատարանի որոշմամբ, փակ կարող են լինել նաեւ նիստերը:



Դատավոր է նշանակված Վլադիմիր Հովհաննիսյանը, որը կուսումնասիրի Հայ-թուրքական արձանագրություններն ու կորոշի, համապատասխանում են դրանք ՀՀ Սահմանադրությանը, թե ոչ: Եթե վաղը նիստի նախագահը նոր որոշում չկայացնի, ապա նիստի ընթացքը կարձանագրվի:



Որպես ՀՀ նախագահի ներկայացուցիչ վաղը նիստում հանդես կգա ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Հայ հեղափոխական դաշնակցություն

Հայ հեղափոխական դաշնակցությունը հնագույն քաղաքական կուսակցություն է: Ստեղծվել է 1890թ. Թիֆլիսում: 1918-20թթ. Դաշնակցությունը եղել է ՀՀ իշխող կուսակցությունը: Խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում դաշնակների կառավարությունը դադարեցրեց գոյությունը, նրա զինված կազմավորումները ջախջախվեցին, ղեկավարության մի մասը գնդակահարվեց, մի մասը` արտագաղթեց: 1988թ. կուսակցությունը վերադարձավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս ՀՅԴ բաժանմունքներ կան Սփյուռքի բոլոր երկրներում, հատկապես ուժեղ են նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում:

1994թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կուսակցության գործունեությունը երկրի տարածքում արգելվեց, մի շարք անդամներ ձերբակալվեցին: 1998թ. հրամանագիրը չեղյալ հայտարարվեց նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսօրվա դրությամբ կուսակցությունը ընդդիմության շարքերում է: Երեւանում է գտնվում կուսակցության ղեկավար մարմինը` Բյուրոն: Կուսակցությունը Սոցինտերրնի անդամ է:

Կուսակցության ծրագիրն անփոփոխ է մնում` ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ստեղծում 1920թ. Սեւրի պայմանագրի հաստատած սահմաններում, այսինքն Մեծ Հայաստանի մի մասի վրա:

 Ուշագրավ
---