Հայաստանը կարող է վավերացնել Արձանագրությունները, եթե Թուրքիան նախապայմաններ չառաջադրի

PanARMENIAN.Net -
Հայաստանի Սահմանադրական Դատարանի վճիռը, որի համաձայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, սպասելի էր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:



Խոսելով հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման մասին` քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը կարող է վավերացնել Արձանագրությունները միայն այն դեպքում, եթե Թուրքիան առանց նախապայմանների անվերապահորեն ընդունի Արձանագրությունների բոլոր դրույթները: «Հակառակ դեպքում այդ Արձանագրությունները կարող են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նոր հակասությունների հանգեցնել»,- ասաց Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---