Արձանագրությունների վավերացումը Անկարայի համար առաջնային չէ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Թուրքիայի հասարակության եւ թուրք քաղաքական գործիչների համար անսպասելի չէր: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնել է Սաբանչի համալսարանի փորձագետ, TESEV կենտրոնի արտաքին քաղաքականության ծրագրերի ղեկավարի օգնական Այբարս Գորջուլուն:



«Այդ պատճառով ես չեմ համարում, որ ՀՀ ՍԴ որոշումը կարագացնի Թուրքիայում արձանագրությունների վավերացման գործընթացը: Քրդամետ կուսակցության լուծարումից հետո թուրքական կառավարության օրակարգում ներկայում գերակայող են ներքին նոր հիմնախնդիրները», - ընդգծել է թուրք փորձագետը:



Այբարս Գորջուլուի խոսքերի համաձայն, ստեղծված իրավիճակից ելնելով, արձանագրությունների վավերացումը ներկայում Անկարայի համար առաջնային չէ: «Իմ կարծիքով, վավերացման գործընթացը կարագացվի ապրիլի 24-ի նախաշեմին (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը): Դա արձանագրությունների վավերացման ոչ պաշտոնական վերջնաժամկետն է», - հայտարարել է փորձագետը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ստորագրել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից հայ-թուրքական բանակցություններում միջնորդ է դարձել:



2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը արձանագրությունները ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխան:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---