Բազմիցս ավերված եւ լքված Ղրիմի Սուրբ Խաչ վանքում վերսկսվել են ժամերգությունները

PanARMENIAN.Net - Միջնդարյա Ղրիմի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որը բազմիցս է ավերվել եւ լքվել, կյանքի է կոչվում` այստեղ հայտնվել է առաջաին սպասավորը, վերսկսվել են ժամերգությունները, հաղորդում է Analitika.at.ua-ն:

«Այժմ ես մենակ եմ, որպես սպասավոր եւ որպես աբեղա: Սակայն այստեղ ծառայում է եւս չորս հոգի: Օրը երեք անգամ ժամերգություն ենք անցկացնում, երբեմն, միայն հրեշտակնկերի ներկայությամբ, սակայն ուխտավորները եւս այցելում են Սուրբ Խաչ, ճիշտ է ոչ այնքան հաճախ»,-ասել է աբեղա Հայրիկ Հովհաննիսյանը: Հա նշել է, որ թեեւ Սուրբ Խաչը հայկական եկեղեցի է, սակայն դռները բաց են բոլոր հավատացյալների, ուխտավորների համար:



2009թ. նոյեմբերի 27-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոն հայտարարել էր, որ դեկտեմբերի 1-ից Սուրբ Խաչը կվերածվի Ղրիմի ազգագրական թանգարանի մասնաճյուղի: Նման որոշման պատճառներից մեկը սպասավորների բացակայությունն էր: Օրերս Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշմամբ մենաստանի, ինչպես նաեւ ՀԱԵ Ուկրիանայի թեմի առաջնորդ է նշանակվել աբեղա Հայրիկ Հովհաննիսյանը:



Ղրիմի հայկական Սուրբ Խաչ վանքը Ուկրաինայի ազգային նշանակության հուշարձաններից է, գտնվում է պետական հաշվառման վրա 1963թ. ի վեր եւ ընդգրկված է Ուկրաինայի 200 առավել արժեքավոր եւ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում: Այն գտնվում է Հին Ղրիմ քաղաքից 3 կմ հեռավորության վրա: Առաջին եկեղեցին վանական համալիրի տարածքում կառուցվել է 14-րդ դարում` 1358թ. հայերի ուժերով եւ միջոցներով, որոնք փրկվելով թուրք սելջուկների ներխուժումից, ապաստան գտան արեւելյան Տավրիկում 11-րդ դարում:



Սուրբ Խաչ անվանումը կապված է 4-րդ խաչքարի հետ, որը Տավրիկ էին բերել առաջին հայ փախստականները ծովային ճանապարհով: Այդ ժամանակներից ի վեր վանական կյանքն այստեղ բազմիցս է ընդհատվել, երբեմն` դարերով: Վերջին անգամ Սուրբ Խաչը դադարել է գործել 1925թ. խորհրդային իշխանությունների օրոք: Ժամերգություններն այստեղ վերականգնվեցին 85 տարի անց միայն:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---