Էդվարդ Շարմազանով.«ՀԱԿ-ի վարկանիշը հայ ազգաբնակչության շրջանում կտրուկ ընկել է»

PanARMENIAN.Net - Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը աջակցություն չի ցուցաբերել թեկնածուներից որեւէ մեկին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը:



Շարմազանովի խոսքերի համաձայն, ՀՀԿ-ն քննարկում է այն բոլոր խախտումները, որոնք տեղ են գտել այդ ընտրություններում: «Այդ ընտրատարածքի բնակչության մասնակցությունը, որը խիստ ցածր մակարդակով իրականացավ, ցույց տվեց, որ ՀԱԿ-ի վարկանիշը կտրուկ ընկել է բնակչության շրջանում», - նշել է պատգամավորը:



ՀՀ ԿԸՀ-ի տվյալների համաձայն, հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրություններում հաղթել է «Ազգային միաբանություն» կուսակցության առաջադրած թեկնածու Արա Սիմոնյանը, որը հավաքել էր 7622 ձայն:



Այդ ընտրատարածքում մրցել են պատգամավորության երեք թեկնածու` «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը` 7622 ձայն, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` 299 ձայն, ազատազրկման մեջ գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը հավաքել էր 5023 ձայն:



1990թ. հիմնադրված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայ քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական եւ քաղաքական արմատներ:Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին Երեւանում հռչակեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը, որը ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած (գրանցվել է 1991թ. մայիսի 14-ին) առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը դարձավ:



Հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. ՀՀԿ նախագահը լուսահոգի , որի մահվանից հետո կուսակցությունը ղեկավարում է Անդրանիկ Մարգարյանը: Հանրապետական կուսակցությանը հաջողվեց ոչ միայն պահպանել, այլեւ, 1999 թ. համեմատ, խորհրդարանում ավելացնել իր պատգամավորների թիվը. այժմ ՀՀԿ-ն նոր ձեւավորված խորհրդարանում ունի ամենամեծ խմբակցությունը` 40 պատգամավոր:



2003թ. մայիսի 25-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությանը հաջողվեց ոչ միայն պահպանել, այլեւ, 1999 թ. համեմատ, խորհրդարանում ավելացնել իր պատգամավորների թիվը. այժմ ՀՀԿ-ն նոր ձեւավորված խորհրդարանում ունի ամենամեծ խմբակցությունը` 40 պատգամավոր

2006թ. հուլիսին կայացած կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հռչակեց իբրեւ ազգային պահպանողական կուսակցություն։ Համագումարի որոշմամբ վերականգնվեց կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը, որը վերացվել էր 2005թ.։ ՀՀԿ խորհրդի նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։



2007թ. մարտի 25-ին կյանքից անժամանակ հեռացավ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը: ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀԿ նախագահի պարտականությունները, որն իրականացնում է մինչ օրս:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---