ՀԱԿ-ը որպես խայտառակ է գնահատում ՀՀ ՍԴ որոշումն Արձանագրությունների գծով

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի դրական որոշման վերաբերյալ, որտեղ ՍԴ եզրակացությունը գնահատվում է որպես խայտառակ:



ՀՀ Սահմանադրական դատարանի եզրակացությունն, որը նախատեսված է ներքին սպառման եւ «ընդդիմադիր» ՀՅԴ կուսակցության հեղինակությունը փրկելու համար, իր իրավաբանական ձեւակերպումներով կարող է նոր ծուղակ դառնալ Հայաստանի համար: Իր որոշմամբ ՀՀ ՍԴ-ն նվեր արեց Թուրքիային, հնարավորություն տալով նրան հայ-թուրքական մերձեցման ձախողման ողջ մեղքը բարդել Հայաստանի վրա, հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---