ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԻՄԱՍՏ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԵՋ

PanARMENIAN.Net - ԼՂՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Նաիրա Մելքումյանը, ելույթ ունենալով այսօր Երեւանում կայացած մամալո ասուլիսում, հայտարարել է, որ պաշտոնական Ստեփանակերտը իմաստ չի տեսնում ղարաբաղյան հիմնահարցի քննարկումից Եվրոպայի Խորհրդում խուսափելու մեջ: Հակառակը, նա գտնում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լսումները Սթրասբուրգում թույլ կտային ղարաբաղյան կողմին հասցնել իր, իրավական տեսակետից անթերի, փաստարկները եվրոպացիների գիտակցությանը: Միեւնույն ժամանկ, նախարարը հիշեցրել է, որ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբն է իրավասու հանդես գալ հակամարտության կարգավորման վերաբերյալ կոնկրետ նախաձեռնությամբ: Մյուս բոլոր կազմակերպությունները կարող են միայն անուղղակիորեն մասնակցել խաղաղարար գործընթացին:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---