ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄՈՏ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ` ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ԱՌԱՎԵԼ ՀԱՄՈԶԻՉ18 հունվարի 2002 - 23:10 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ճնշումը, որը գործադրում է Եվրոպայի Խորհուրդը Ադրբեջանի վրա երկրում քաղբանտարկյալների առկայության կապակցությամբ, ընդհանուր առմամբ շահավետ է Լեռնային Ղարաբաղի համար: Նրա խոսքերով, ազդեցիկ միջազգային կազմակերպությունը վերջապես նկատել է այն, ինչի վրա երկար ժամանակ ցանկանում է ուշադրություն բեւեռել պաշտոնական Ստեփանակերտը: «Ադրբեջանը, որտեղ ոտնահարվում են հենց ադրբեջանցիների տարրական քաղաքացիական իրավունքները, երբեք չի կարողանա երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության անվտանգությունը»,- հայտարարել է Նաիրա Մելքումյանը: Միեւնույն ժամանակ ԼՂՀ-ի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ Եվրոպայի Խորհրդի ճնշման կապակցությամբ Ադրբեջանում ստեղծված անկայուն ներքաղաքական իրավիճակը վտանգավոր է ԼՂՀ-ի համար, քանի որ խափանում է բանակցային գործընթացի զարգացումը: Նախարարը գտնում է, որ Ադրբեջանին Եվրոպայի Խորհրդից վտարելու դեպքում, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը չի ավելանա: «Ադրբեջանական կողմը պատրաստ չէ պատերազմի»,- հայտարարել է Նաիրա Մելքումյանը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |