Լիբանանի հայկական դպրոցների 60 աշակերտ մասնակցել են հայոց լեզվի եւ գրականության մրցույթին

PanARMENIAN.Net -
Լիբանանի հայկական դպրոցների 60 աշակերտ մասնակցել են հայոց լեզվի եւ գրականության մրցույթին:



Մրցույթը անցկացվում է «Խաչիկ Պապիկյանի» հիմնադրամի կողմից եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ի հովանավորությամբ: Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան մարտ ամսին` հայ ժողովրդի եւ եկեղեցու պատմության մրցույթից հետո: Մրցանակները հաղթողներին կհանձնի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ը:



Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը` Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) վարչական անկախ Կաթողիկոսություն է: Կիլիկիո կաթողիկոսը ղեկավարում է Լիբանանի, Սիրիայի, Կիպրոսի եւ ԱՄՆ-ի թեմերը:



1080 թ-ն Կիլիկիայուն հայկական պետության ստեղծումով, այնտեղ տեղափոխվեց Ամենայն հայոց կաթողիկոսի աթոռը: 1147 թ-ց Հայոց կաթողիկոսի նստավայրը գտնվում էր Հռոմկլայում, իսկ 1282 թ-ց` Սիսում: Կիլիկիայի թագավորության տապալումից հետո, 1441 թ-ն :Ամենայն Հայոց կաթողիկոսի աթոռը վերադառնում է Սուրբ Էջմիածին: Կիլիկիայի վերջին կաթողիկոս Գրիգոր IX-ը (1439-1441) հիվանդության եւ ծերության պատճառով չկարողացավ Կիլիկիայից տեղափոխվել Էջմիածին, սակայն հանձնարարեց Եկեղեցիական Ազգային ժողովին ընտրել նոր կաթողիկոս:



Կաթողիկոս Գրիգոր IX-ը շարունակում էր ապրել Կիլիկիայի մայրաքաղաք` Սիսում: Նրա մահից հետո Կիլիկիայի սահմանների շրջանակներում ստեղծվեց Մեծի Սանն Կիլիկիո Կաթողիկոսությունը: Քանի որ ՀԱԵ-ու գլխավոր Էջմիածնի աթոռը տարածքային առումով գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ, Օսմանյան կայսրությունում միլեթների ձեւավորման հետ մեկ տեղ, 1461 թ-ն ստեղծվում է ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որին ենթարկվում են Թուրքիայի բոլոր համայնքները: Այսպիսով, Կիլիկիո եւ Աղթամարի կաթողիկոսները, հոգեւոր աստիճանով ավելի բարձր դասվելով քան Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքը, վարչականորեն գտնվում էին նրա ենթակայության տակ:



Կիլիկիայում 1920 թ-ի Հայոց ցեղասպանությունից հետո, Կիլիկիո կաթողիկոսի աթոռը 10 տարվա ընթացքում տեղափոխվում էր տեղից տեղ: Եվ 1930 թ-ն հաստատվեց Անթիլիասում, որտեղ գտնվում է մինչ օրս:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---