Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կկազմակերպվեն արեւմտահայերենի դասընթացներ

PanARMENIAN.Net -
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը հայտարարել է արեւմտահայերենի ուսուցման դասընթացների մասին: «Այդ գաղափարը թանգարանի ղեկավարությանն է: Մտահղացումn առաջացավ անցած տարի: Բանն այն է, որ Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի 140-ամյակի կապակցությամբ, թանգարան այցելել էին շատ սփյուռքահայեր: Եվ այն ժամանակ մենք հասկացանք, որ վատ ենք հասկանում իրար», - ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:



«Այս ծրագիրը շատ օգտակար կլինի թանգարանների, զբոսաշրջային գործակալությունների, հյուրանոցների եւ օդանավակայանի աշխատակիցների համար: Բացի այդ, այդ լեզվով գրված են հայ գրականության լավագույն ստեղծագործությունները», - նշել է նա:



Դասընթացները կվարի սփյուռքահայ դասախոս Գեւորգ Յազըճյանը, որն արդեն մշակել է տվյալ ծրագրի ձեռնարկը: Դասընթացը բաղկացած է 8 դասերից եւ կարժենա 10 հազար դրամ:



Ծրագիրը շարունակական բնույթ կունենա, քանի որ բնակչության հետաքրքրությունն այդ նախագծի հանդեպ աճում է: «Ես ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհի հայերը օտար լեզուների հետ մեկտեղ սովորեին նաեւ արեւմտահայերենը», -ընդգծել է նա:



Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան-ը բացվել է Երեւանում 1953 թ-ն: Թանգարանի հիմնադիրն եւ առաջին տնօրենն եղել է բանաստեղծի դուստր Աշխեն Թումանյանը: Թանգարանում վերստեղծվել է այն միջավայրը, որում ապրել եւ ստեղծագործել է Թումանյանը Թբիլիսիում 1900 թ-ց մինչեւ իր վախճանը` 1923 թ-ն: Ցուցադրվում է պոետի անձնական գրադարանը (մոտ 8000 հատոր): Գրադարանը բաց է գրողի ստեղծագործություններն ուսումնասիրողների համար:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---