ԿՈՎԿԱՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - Կովկասի երիտասարդության նոր սերունդը, բաժանված պետական եւ վարչական սահմաններով, պետք է միավորվի բոլոր տարածաշրջանային խնդիրների խաղաղ լուծման համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՐԻԱ «Նովոստի» գործակալությունը, ասվում է Վլադիկովկասում անցնող Կովկասի երիտասարդության առաջին կոնգրեսի կողմից ընդունված հռչակագրում: Փաստաթղթում նշվում է նաեւ «տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման համար Կովկասի բոլոր երիտասարդական կազմակերպությունների ջանքերի համախմբման» անհրաժեշտությունը: Կոնգրեսի աշխատանքին մասնակցում են Ռուսաստանի Հարավային դաշնային տարածքի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի երիտասարդական կազմակերպությունների պատվիրակությունների մոտ 200 ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---