3 փետրվարի 2010 - 17:22 AMT
Իրանի պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանին հրավիրել է Թեհրան


Փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ:

Հանդիպման ընթացքում Սեյեդ Ալի Սաղայիանը Սեյրան Օհանյանին հանձնեց Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելու` ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդիի պաշտոնական հրավերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ եւ հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: