Արամ I-ն ու Վալտեր Կասպերը քննարկեցին էկումենիկ հարաբերությունները

PanARMENIAN.Net -
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ն Անթիլիասում հանդիպեց Հռոմի պապի ներկայացուցիչ, քրիստոնեական միասնությանն աջակցելու Խորհրդի նախագահ, կարդինալ Վալտեր Կասպերի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ հռոմեա-կաթոլիկական եւ ուղղափառ Եկեղեցիների միջեւ աստվածաբանական երկխոսության Համակարգող կոմիտեի համատեղ միջազգային հանձնաժողովի նիստի շրջանակներում: Կողմերն անդրադարձան աստվածաբանական երկխոսության կարեւորությանը էկումենիկ հարաբերություններում:



ՀԱԵ Կիլիկիայի Կաթողիկոսությունը (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը)` Հայ Առաքելական եկեղեցու վարչական անկախ Կաթողիկոսություն է: Կիլիկիո կաթողիկոսը ղեկավարում է Լիբանանի, Սիրիայի, Կիպրոսի եւ ԱՄՆ-ի թեմերը:



1080 թ-ն Կիլիկիայուն հայկական պետության ստեղծումով, այնտեղ տեղափոխվեց Ամենայն հայոց կաթողիկոսի աթոռը: 1147 թ-ց Հայոց կաթողիկոսի նստավայրը գտնվում էր Հռոմկլայում, իսկ 1282 թ-ց` Սիսում: Կիլիկիայի թագավորության տապալումից հետո, 1441 թ-ն :Ամենայն Հայոց կաթողիկոսի աթոռը վերադառնում է Սուրբ Էջմիածին: Կիլիկիայի վերջին կաթողիկոս Գրիգոր IX-ը (1439-1441) հիվանդության եւ ծերության պատճառով չկարողացավ Կիլիկիայից տեղափոխվել Էջմիածին, սակայն հանձնարարեց Եկեղեցիական Ազգային ժողովին ընտրել նոր կաթողիկոս:



Կաթողիկոս Գրիգոր IX-ը շարունակում էր ապրել Կիլիկիայի մայրաքաղաք` Սիսում: Նրա մահից հետո Կիլիկիայի սահմանների շրջանակներում ստեղծվեց Մեծի Սանն Կիլիկիո Կաթողիկոսությունը: Քանի որ ՀԱԵ-ու գլխավոր Էջմիածնի աթոռը տարածքային առումով գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ, Օսմանյան կայսրությունում միլեթների ձեւավորման հետ մեկ տեղ, 1461 թ-ն ստեղծվում է ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որին ենթարկվում են Թուրքիայի բոլոր համայնքները: Այսպիսով, Կիլիկիո եւ Աղթամարի կաթողիկոսները, հոգեւոր աստիճանով ավելի բարձր դասվելով քան Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքը, վարչականորեն գտնվում էին նրա ենթակայության տակ:



Կիլիկիայում 1920 թ-ի Հայոց ցեղասպանությունից հետո, Կիլիկիո կաթողիկոսի աթոռը 10 տարվա ընթացքում տեղափոխվում էր տեղից տեղ: Եվ 1930 թ-ն հաստատվեց Անթիլիասում, որտեղ գտնվում է մինչ օրս: Երկու Աթոռների միջեւ հարաբերությունները շատ բարդ էին ԽՍՀՄ օրոք. ըստ ավանդույթի, Կիլիկյան աթոռը զբաղեցնում է ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչը` մի կուսակցության, որը ԽՍՀՄ-ում օրենքից դուրս էր հայտարարվել: Հայաստանի անկախացումից հետո Աթոռների միջեւ հարաբերությունները բարելավեցին, սակայն անգամ Գարեգին I-ի, ով Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին II Կաթողիկոսն էր, ընտրվելը Ամենայն Հայոց Կաթողիկոս չվերացրեց հակասությունները: Մեծի Տանն Կիլիկիո ներկայիս ղեկավար Արամ I Քեշիշյանը լոյալ է տրամադրված Էջմիածնի Մայր Աթոռի նկատմամբ:



Կաթոլիկություն` եկեղեցու հանդեպ առաջին անգամ այս տերմինը կիրառվել է մոտ 110թ. Սմիռնայի բնակիչներին ուղղված սուրբ Իգնատիոսի նամակում եւ ամրագրվել է հավատի Նիկեյան խորհրդանիշով: Կաթոլիկությունը քրիստոնեության մի ճյուղ է, որը ձեւավորվել է մ.թ. 1-ին հազարամյակում Արեւմտյան Հռոմեական կայսրության տարածքում, հավատացյալների թվով ամենամեծ եկեղեցին է` ավելի քան 1,13 մլրդ 2008թ. վերջի դրությամբ: Կաթոլիկ եկեղեցու գլուխը Հռոմի պապն է, որը գլխավորում է Սուրբ Աթոռն ու Վատիկան քաղաք-պետությունը Հռոմում: Պապն ընտրվում է կարդինալների կոլեգիայի կողմից կոնկլավում եւ ցմահ կամ մինչեւ օրինական հրաժարականը պահպանում է իր իրավասությունները: Ներկայիս Հռոմի պապը Բենեդիկտ XVI-ն է (կարդինալ Հովսեփ Ալոիս Ռատցինգեր):

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
---