Հայաստանում կստեղծվի տրանսպորտային միջոցների կադաստր

PanARMENIAN.Net -
Հայաստանի կառավարությունը փետրվարի 18-ի իր նիստում կարեւորել է տրանսպորտային միջոցների պետական կադաստրի ստեղծումը: Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով կարգավորվում է տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության եւ գրավի իրավունքների գրանցման ընթացակարգը, սահմանվում են իրավունքները չգրանցելու հետեւանքները, կարգավորվում են իրավունքների գրանցմանն առնչվող այլ հարաբերություններ: Ներկայացնելով օրինագիծը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը ասաց, որ հաշվի առնելով, որ ՀՀ գործող օրենսդրությամբ տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի փոփոխության դեպքում պարտադիր է դրանց հաշվառումը (վերահաշվառումը), սեփականության իրավունքի գրանցումը լրացուցիչ պարտավորություններ չի դնի տրանսպորտային միջոցներ ձեռք բերող անձանց վրա:



Հովհաննես Հունանյանը հավելեց նաեւ, որ նոր ինստիտուտի ներդրումը թույլ կտա վարկային կազմակերպություններին կառավարել իրենց ռիսկերը, ինչպես նաեւ խթանել ավտովարկավորման աճը



ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սույն որոշումների փաթեթի ընդունումը բխում է ՀՀ նախագահի հանձնարարականից, ուստի այն հնարավորինս սեղմ ժամկետում պետք է լրամշակել եւ ներկայացնել ՀՀ Ազգային Ժողով` քննարկումը համարելով անհետաձգելի:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---