Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 20-21 Եվրոպական ժողովրդական կուսակցության (European People's Party EPP).անդամ եւ անդամության թեկնածու երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով գտնվում է Հռոմում:



Միջոցառումը, որ նախագահում է Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին, մասնակցում են մի շարք եվրոպական երկրների փոխվարչապետներ եւ ԱԳ նախարարներ:



Նախարարական հանդիպմանը քննարկվում են Եվրոպայում համագործակցության խթանման, Արեւելյան գործընկերություն ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---