Երեւանում կներկայացվի Խոջալուի իրադարձություններին նվիրված նոր նախագիծը

PanARMENIAN.Net -
Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» ներկայացնում է «Անհավանական կեղծարարության ժամանակացույցը»`http://xocali.net նոր նախագիծը: Փետրվարի 24-ին Երեւանում կանցնի նոր Xօcali.net նախագծի շնորհանդեսը` նվիրված Խոջալուի իրադարձությունների քարոզչական ասպեկտներն:



Ադրբեջանական քարոզչությունն ակտիվորեն օգտագործում է կեղծ նյութեր Աղդամի իրադարձությունների վերաբերյալ, որի ժամանակ 1992թ. փետրվարի 26-ին զոհվել են Խաջալու ավանի բնակիչները: Ողբերգության վերաբերյալ նյութերը բազմացնում են ադրբեջանական մամուլը, տարբեր կազմակերպություններ, որոնք զբաղված են քարոզչական գործունեությամբ: Ադրբեջանական կողմի հիմնական նպատակն է հայկական կողմի վրա բարդել պատասխանատվությունը մարդկանց մահվան համար:



Xocali.net նախագիծը կոչված է հետազոտելու եւ բացահայտելու այն բոլոր կեղծիքները, որոնք օգտագործում է ադրբեջանական քարոզչությունը «Խոջալուի գործի» վերաբերյալ: Մասնավորապես, հետազոտության ընթացքում հայտնաբերվեցին շուրջ 20 լուսանկարներ, որոնք օգտագործում է հայկական կողմը: Համաշխարհային հանրության շրջանում շոկ առաջացնելու, հայկական կողմի հանդեպ բացասական վերաբերմունք ձեւավորելու համար, ադրբեջանցի քարոզիչներն օգտագործում են Թուրքիայում քրդական ջարդերի զոհերի լուսանկարներըր, Սրեբրենիցայի (Բոսնիա եւ Հերցոգովինա) ջարդերի զոհերի նկարները եւ այլն: Բացի այդ, աշխատանքների ընթացքում հայտնաբերվեցին աղաղակող կեղծիքներ Աղդամի ողբերգության զոհերի ցուցակներում, որոնք ներկայացնում են ադրբեջանական պաշտոնական կառույցները` դեսպանատները, նախագահական գրադարանը:



Xocali.net կայքէջում հավաքվում են առկա նյութերը Աղդամի իրադարձությունների վերաբերյալ` «Խոջալուի գործը` հատուկ թղթապանակ» (հեղինակներ Հայկ Դեմոյան, Լեւոն Մելիք-Շահնազարյան), հարցազրույցներ, լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւայի «Անասուններին հասցրեցին դուրս բերել, մարդկանց` ոչ» հոդվածը: Ֆաթուլաեւան այժմ բանտում է նստած հենց Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական տեսակետը վերանայելու փորձերի համար: Կայքէջում ներկայացված են նաեւ տեսանյութեր` մեսխեթցի թուրքերի հարցաքննությունները, որոնցից կարելիէ հետեւություն անել, որ չնայած հայկական կողմի զգուշացումներին, ադրբեջանցի զինվորականները արգելում էին մեսխեթցիների ընտանիքներին էվակուացվել:



Xocali.net նախագիծը նյութեր է տրամադրում մի քանի լեզուներով` ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն, ֆարսի, ֆրանսերեն: Կայքի հեիղնակները շնորհակալություն են հայտնում Openarmenia.com ֆորումի օգտվողներին նյութերի հավաքման եւ թարգմանության գործում ցուցաբերած օժանդակության համար, ինչպես նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմին կից Հասարակական կապերի ու տեղեկատվության կենտրոնին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---