Երկու օրում Xosali.net կայքն ունեցել է ավելի քան 10 000 այցելու

PanARMENIAN.Net -
«Այլատյացության կանխարգելման նախաձեռնության» կողմից պատրաստված Xosali.net (www.xosali.net)կայքը 2 օրում ենթարկվել է բազմաթիվ հակերային գրոհների, որոնք հաջողել է կանխարգելել: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է <Այլատյացության կանխարգելման նախաձեռնության> կազմակերպությունը: Xosali.net նախագծի կայքում, որի շնորհանդեսը տեղի էր ունեցել փետրվարի 24-ին, ներկայացվել են կեղծարարությունների եւ կեղծիքների ապացույցներ, որոնք օգտագործում է ադրբեջանական մամուլը Հայաստանի հետ տեղեկատվական պատերազմում: Երկու օրում կայքն ունեցել է ավելի քան 10 000 այցելու.կայքի լսարանի մեծ մասը Եվրոպայից է, Ռուսաստանից եւ Ադրբեջանից: Կայքի բացման մասին տեղեկատվությունը ուղարկվել է պետական կառույցներ, ԶԼՄ-ներ, Ադրբեջանի ոչ պաշտոնական կազմակերպություններ, որից հետո Ադրբեջանից այցելուների թիվն աճել է :



Նախագծի փորձագետները նկատել են Թուրքիայում քրդական կոտորածների զոհերի, Սրեբրենիցայի (Բոսնիա եւ Հերցեգովինա) ջարդերի 20 լուսանկարներ, որոնք ադրբեջանական կողմից ներկայացվում են որպես 1992-ի փետրվարի 26-ի Աղդամի դեպքերի ժամանակ մահացածներ` Խոջալու գյուղի բնակիչները:



Արդեն պատրաստ են Xosali.net կայքի ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն եւ գերմաներեն տարբերակները, իսկ ապագայում գործելու են նաեւ ֆրանսերեն եւ պարսկերեն տարբերակները: Նախագծին աջակցում են Openarmenia.com ֆորումի եւ ՀՀ նախագահին աշխատակազմին առընթեր Հասարակական կապերի եւ տեղեկատվության կենտրոնի օգտագործողները:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---