11 դեկտեմբերի 2001 - 22:07 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԱՎԵԼԻ ԹՇՆԱՄԱԲԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ
ԵՐԿՐՈՐԴՆ Է
Համաձայն ՌՕՄԻՌ ռուսաստանյան կենտրոնի կողմից անցկացված հարցման տվյալների` Ռուսաստանի քաղաքացիները գտնում են, որ ԱՊՀ պետություններից իրենց հանդեպ ավելի թշնամաբար տրամադրաված են Վրաստանն ու Ադրբեջանը: Այդ ցուցակը գլխավորում է Վրաստանը: Այդպես են գտնում հարցմանը մասնակցած 37,1%: Երկրորդ տեղն այդ ցուցակում զբաղեցնում է Ադրբեջանը` 18,1%, նրան հետեւում են Ուկրաինան` 16,1% եւ Տաջիկստանը` 15,3%: Թշնամի երկրների ցուցակը եզրափակում են Ղրղզստանը եւ Բելոռուսը: Հարցման մասնակիցների տասնվեց տոկոսը պատասխանել են, որ ԱՊՀ-ում ընդհանրապես չկան Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրներ: Ցուցակում Ռուսաստանին բարեկամ ԱՊՀ պետություններից առաջին տեղը տրվել է Բելոռուսին` 76,7%: Նրան մեծ ընդհատումով հետեւում են Ուկրաինան (37,5% ) եւ Ղազախստանը (35,3%): Ցուցակի միջին մասում անվանել են Հայաստանը (28,1%), Մոլդավիան(25,4%), Ղրղզստանը (21,3%): ԱՊՀ բարեկամ երկրների ցուցակը եզրափակում են Ադրբեջանը (11,9%) եւ Վրաստանը (8,6%): Թե որ հանրապետության հետ Ռուսաստանը կարող է միավորվել նոր միութենական պետություն կազմավորելիս, հարցման մասնակիցները առաջին տեղերը բաշխել են Բելոռուսի(63,5%), Ուկրաինայի (33,2%), Ղազախստանի (23,2%) եւ հետո Մոլդավիայի (19,6%) միջեւ: Հարցման մասնակիցների 10,4 տոկոսը պատասխանել են, որ այդպիսի երկրներ չկան:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: