3 մարտի 2010 - 16:45 AMT
ՀԿԵՈւ-ն ռադիոհաճախականությունների արտոնագիր է ստացել է Հայաստանում

Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը ռադիոհաճախականության արտոնագրեր է ստացել Հայաստանի գնացքներում ռադիոռելեային կապի գծեր ստեղծելու համար: Ըստ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, 151,825 ՄՀց, 153 ՄՀց, 154 ՄՀց ռադիոհաճախականությունները Երեւանում, Արարատում, Լոռիում եւ Շիրակում տրամադրվել են ընկերությանը 10 տարի ժամկետով:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի ավտոմատիկայի, հեռամեխանիկայի ու կապի ծառայության պետի տեղակալ Սամվել Զոհրաբյանը, այդ հաճախականությունները նախկինում օգտագործվել են երկաթուղային հաղորդակցության մեջ, սակայն քանի որ ՀԿԵՈւ-ն չի հանդիսանում «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի իրավահաջորդը, այդ հաճախականությունների համար նոր արտոնագիր էր հարկավոր ստանալ:

«Ռադիոկապն անհրաժեշտ է գնացքների անվտանգ երթեւեկության համար` ըստ ԱՊՀ եւ ԵՄ տարածքում գործող չափանիշների»,-ասել է նա: