ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում սկսվել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի լսումները

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում սկսվեց Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման մասին եւ Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձեւի ընդունման մասին լսումները: Լսումները բացել է հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը, ով իր գործընկերներին կոչ է արել քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---