ԲԱՔՎՈՒՄ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՐԿՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է 7 դեկտեմբերի 2001 - 23:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանին Եվրոպայի Խորհրդի անդամի մանդատից զրկելու հեռանկարի մասին Բաքվում արդեն ընկալվում է որպես անխուսափելի իրողություն: «Զեռկալո» թերթի տվյալների համաձայն, Ադրբեջանի անդամությունը այդ եվրոպական կառույցին դադարեցնելու մասին հարցը, ըստ երեւույթին, կլուծվի արդեն ԵԽ հունվարյան նիստի ընթացքում: Թվարկելով պատժամիջոցների հնարավոր պատճառները` թերթը գրում է որոշ տեղական ոչ կառավարական կազմակերպությունների «ոչ հայրենասիրական» վարքագծի մասին, որոնք աղբը տնից դուրս են հանում: Սակայն, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ասամբլեայում ադրբեջանական պատվիրակության անդամ Ղուլամհուսեյն Ալիեւը այլ կերպ է մտածում: Նա հակված է ստեղծված իրավիճակում մեղադրել Ադրբեջանի կառավարությունը, որը Եվրոպայի Խորհրդի առաջադրած պահանջները կատարելու ու քաղբանտարկյալներին ազատելու փոխարեն փորձում է ժխտել դրանց գոյության փաստը: Պատգամավորը նշում է, որ դա կառավարության կողմից եվրոպացիների առաջադրած միակ չկատարված պահանջը չէ:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |