Նալբանդյանն ու Լավրովը հանդիպել են Մոսկվայում 9 մարտի 2010 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 8-ին հանդիպում ունեցավ իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում տեսակետներ փոխանակվեցին երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Նախարարներ Նալբանդյանը եւ Լավրովը քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչություննթյունների ղեկավարները միանգամանորեն անդրադարձան ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |