Ներսես Երիցյան. «Շանհայ Էքսպո-2010»-ին Հայաստանի մասնակցության նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են

Ներսես Երիցյան. «Շանհայ Էքսպո-2010»-ին Հայաստանի մասնակցության նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը 2010 թվականի մարտի 11-ի նիստում փոփոխություններ եւ լրացումներ է ներմուծել, որոնք վերաբերում են «Շանհայ Էքսպո-2010»-ին Հայաստանի պաշտոնական մասնակցությանը:

Ինչպես հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի եւ ավարտական փուլում են, որի համար տեղում գրանցվել է ,Armenia section of Expo 2010ե ընկերությունը Հայաստնի եւ չինական կողմի մասնակցությամբ:

Հայաստանի կառավարությունը 2009թ. հուլիսի 2-ին հաստատել է Հայաստանի մասնակցությամբ միջոցառումների ցանկը: Ցուցահանդեսը տեղի կունենա Չինաստանում մայիսից հոկտեմբեր ամիսներին` «Բարգավաճ քաղաք, բարգավաճ կյանք» կարգախոսով: Ըստ չինական կողմի կանխատեսումների, ցուցահանդես կայցելի շուրջ 100 մլն մարդ: Ակնկալվում է, որ դա կլինի ամենաբազմամարդ ցուցահանդեսը պատմության մեջ: Ցուցահանդեսին կմասնակցի 200 երկիր եւ միջազգային կազմակերպություն, այդ թվում նաեւ ԱՊՀ երկրները:

Հայաստանի մասնակցության համար կհատկացվի 569 մլն դրամ: Այդ գումարը ներառում է տաղավարի ձեւավորման եւ սպասարկման ծախսերը, նյութերի հրատարակման, հուշանվերների գնման, բեռների փոխադրման եւ այլ ծախսեր:Բացի այդ, միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 21-ին կանցկացվի Հայաստանի ազգային օրը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---