Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը կօգնի Հայաստանի ՆԱՏՕ-ի հետ մերձեցմանը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը կօգնի Հայաստանի ՆԱՏՕ-ի հետ մերձեցմանը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նպաստում է Հայաստանի մերձեցմանը ՆԱՏՕ-ի հետ: Այս մասին Երեւանում ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Rose Roth «Հարավային Կովկասում տարածաշրջանային գործընթացներ: Մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» 73-րդ սեմինարի ժամանակ, հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի պատասխանատու սպա Զբիգնեւ Ռիբացկին:

Նրա խոսքերի համաձայն, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու դեպքում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերություններն ավելի կամրապնդվեն: Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանի երեք երկրների մոտեցումը, որոնք համագործակցում են Միության հետ, չի խանգարում համագործակցության գործընթացին:

Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական համագործակցությունը չի խանգարում ՆԱՏՕ-ի համագործակցությանը Հայաստանի հետ, ասել է նա: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, եւ տարբեր քաղաքական կողմերի հետ համագործակցությունը մեկ մեկու չեն խանգարում:

Զբիգնեւ Ռիբացկին հաղորդել է, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունները վերականգնելու:

 Ուշագրավ
---