Հայաստանի վարչապետն ու Սլովակիայի ԱԳ նախարարը քննարկեցին տնտեսական հարաբերություններում առկա պոտենցիալը

Հայաստանի վարչապետն ու Սլովակիայի ԱԳ նախարարը քննարկեցին տնտեսական հարաբերություններում առկա պոտենցիալը PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Ողջունելով հյուրին` վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համագործակցության ինտենսիվության ներկայիս մակարդակը նպաստավոր նախադրյալներ է ստեղծում այն խորացնելու համար:



Շնորհակալություն հայտնելովընդունելության համար` Սլովակիայի արտաքինգործերինախարարն իր հերթին նշել է, որ իրեն ուղեկցում է գործարարների եւ ներդրողների պատվիրակություն, ովքեր ուսումնասիրում են Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները:



Զրուցակիցներն անդրադարձելեն ԵվրոպականՄիության «Արեւելյան գործընկերություն»ծրագրի շրջանակներումՀայաստան-Սլովակիա համագործակցության ընդլայնմանը: Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Սլովակիայի ակտիվ մասնակցությունն այդ ծրագրի իրագործմանը: Փոխադարձաբար ընդգծվել է, որ Սլովակիայի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար:



Միրոսլավ Լայչակը նշել է, որ 2010 թվականին իրենց հանրապետությունն ստանձնելու է «Վիշեգրադի քառյակի» նախագահությունը եւ նախատեսում է հանդիպում կազմակերպել այդ խմբի եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների միջեւ:



Կողմերը կարեւորել են տնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործումը: Այդ համատեքստում բարձր է գնահատվել այսօր` մարտի 18-ին, Երեւանում հայ-սլովակյան առաջին գործարար ֆորումի անցկացումը: Զրուցակիցները հույս են հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների ձեռնարկատերերի միջեւ կապերի սերտացմանը եւ ներդրումների խթանմանը:



Վարչապետը նշել է, որ հանձնարարական է տվել «Զարգացման հայկական գործակալությանը»` մշակելու ներդրումները խթանող կոնկրետ նախագիծ: Հեռանկարային էհամարվել երկկողմանի համագործակցության ընդլայնումը էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում:



Երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ կատարելագործման անհրաժեշտությունը:



Սլովակիայի արտաքինգործերինախարարը վերահաստատել է ՀՀ վարչապետին ուղղված Սլովակիա այցելելու հրավերը:



Հյուրի խնդրանքովվարչապետըներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումները: Զրուցակիցներն անդրադարձելեն նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---